Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հրապարակել է ընտրողներին ուղղված հերթական տեսաուղերձը, որում նա խոստացել է, որ Վրաստան վերադառնալուց հետո կշարունակի ամեն կերպ աջակցել բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը:
«Մեր ապագա կառավարությունում, որը սկսելու է աշխատել հոկտեմբերի 9-ից, ոչ մի ուսանող, որն ունի նվազագույն հաճախելիություն, չի հեռացվի, գումարի պակասի պատճառով չի կասեցվի որևէ ուսանողի կարգավիճակ»,- խոստացել է նա:
Սաակաշվիլին նաև խոստացել է, որ իշխանության իր վերադարձից հետո բոլոր ուսանողներին հնարավորություն կտրվի առնվազն մեկ տարի ուսանել արտերկրում: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին:









































