«Բարսելոնա»-ն վիրավորված է մարզական արբիտրաժային դատարանի՝ Մադրիդի «Ռեալ»-ի վերաբերյալ կայացրած որոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի փոխնախագահ Խորդի Մեստրեն:
«Մենք նույնպես դիմել էինք արբիտրաժային դատարան, սակայն մեր տղաներին թույլ չտվեցին խաղալ: Մեր պարագայում նրանք խախտել էին ՖԻՖԱ-ի օրենքները, որոնք վերավերում են երեխաների պաշտպանությանը»,- Sport-ը մեջբերում է Մեստրեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն պատժվել են ՖԻՖԱ-ի կողմից՝ անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման օրենքը խախտելու պատճառով: Ավելի վաղ նման պատժամիջոց էր կիրառվել «Բարսելոնա»-ի նկատմամբ:








































