«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճաբանել է թիմի ավագ Ուեյն Ռունիի հետ: The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ այդ պատճառով ֆուտբոլիստը չի կարող մեկնարկային կազմում դուրս գալ խաղադաշտ թիմի առաջիկա խաղերում:
Նշվում է, որ Մոուրինյոն դժգոհ է Ռունիի մարզավիճակից: Այդ կապակցությամբ նա չի ընդգրկվի Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Լեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն 3 անընդմեջ պարտություն է կրել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին:








































