Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ՏԻՄ ընտրություններից հետո տեսակցել է իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ), և հարցին, թե ինչպես է իրեն զգում, Խանդոյանը պատասխանել է՝ գերազանց:
Արայիկ Խանդոյանը փաստաբանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ժողովուրդը հաղթանակ է տարել. «Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցած ընտրություններով հաստատվեցին «Սասնա ծռերի այն պնդումները, որ ներկա վարչակազմի պայմաններում ընտրությունները ժողովրդաիշխանության հաստատման միջոց չեն»: Եվ երկրորդ, Խանդոյանը նշել է, որ հաշվի առնելով բոլոր այն ճնշումները, որոնք տեղի ունեցան՝ ընտրախախտումներ, ընտրակաշառք կամ այլ գործողություններ, անգամ այդ պայմաններում 260 մարդ ընտրեց ազատությունը՝ «ոչ» ասելով ստրկությանն ու բռնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































