Ճապոնիայի հարավարևմտյան Հոնսյու կղզու Միյաձակի և Կագոսիմա պրեֆեկտուրաներում «Մալակաս» հզոր թայֆունի հետևանքով ժամանակավորապես հոսանքազրկվել են մոտ 246 հազար բնակարան և ոչ մեծ մասնավոր տներ: Խափանումների պատճառն այն է, որ 60 մ/վ արագությամբ քամին վնասել է էլեկտրահաղորդիչ գծերը՝ հայտնում է TASS-ը:
Վատ եղանակի պատճառով չեղարկվել է արդեն ավելի քան 100 ավիաչվերթ, դադարեցվել է երթևեկությունը մի շարք երկաթուղային և ավտոճանապարհներով:
Սիկոկու կղզու պոտենցիալ ջրհեղեղների շրջաններում մոտ 150 հազար մարդու տրվել է տարհանման հրահանգ կամ խորհուրդ: Հաղորդվում է, որ առնվազն 4 մարդ թեթև վնասվածքներ են ստացել:
Սպասվում է, որ մինչև սեպտեմբերի 21-ը «Մալակաս» թայֆունը կմոտենա Տոկիոյի շրջանին:








































