ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի հարցով այլ «առանցքային դերակատարների» ներկայացուցիչները երեքշաբթի կհանդիպեն Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է France Presse-ը։
Ինչպես հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Սիրիայի աջակցության միջազգային խմբի երկրներրի արտգործնախարարները կգնահատեն իրավիճակն այդ երկրում հրադադարի ռեժիմի ժամկետի գործողության ավարտից հետո, որի մասին հայտարարել է պաշտոնական Դամասկոսը։
Ենթադրվում է, որ հանդիպումը կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում։









































