Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Պաշտպանության և զգոնության բթացման արանքում

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ անցկացվելիք ռազմական զորահանդեսի նախապատրաստության գործընթացը գրեթե անսպասելիորեն վերածվեց Հայաստանի զինված ուժերի սպառազինության շուրջ բավականին դինամիկ խոսակցությունների, քննարկումների, վերլուծությունների, որոնք հատկապես գեներացվում են ռուսական տեղեկատվական հարթակներում: Եվ սա իհարկե հասկանալի է, քանի որ Ռուսաստանն այսպիսով փորձ է անում ռեաբիլիտացվել ապրիլյան պատերազմի օրերին իր դրսեւորած մեղմ ասած ոչ դաշնակցային պահվածքի, և ընդհանրապես այն բանի համար, որ հսկայական քանակությամբ սպառազինություն է վաճառում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

Այս հանգամանքը Հայաստանի հասարակության մոտ առաջացրել է խիստ բացասական վերաբերմունք Ռուսաստանի քաղաքականության հանդեպ, ըստ էության կոտրելով Հայաստանի հասարակության ավանդական այսպես ասած ռուսամետությունը, որն իհարկե ավելի շուտ սուբյեկտիվ կարծրատիպային հիմքեր ուներ, քան ռացիոնալ հատիկներ: Եվ ուրեմն, զորահանդեսի առիթով գեներացված այս տեղեկատվական այսպես ասած բումը նպատակ ունի ակնհայտորեն ռեաբիլիտացնել Ռուսաստանին, ինչը գուցե և ըստ էության ուշադրության արժանի չլիներ, եթե գործ չունենայինք մի նրբերանգի հետ: Ամբողջ խնդիրն այն է, որ տեղեկատվական այդ ալիքով Ռուսաստանն ըստ էության կրկին սրում է Հայաստանի հանրության իռացիոնալ ընկալումները: Այսինքն, ցուցադրվող զորատեսակներն իհարկե բավականին ազդեցիկ են և հզոր, սակայն այդ զորատեսակները մեղմ ասած շեշտակի փոփոխություն չեն հայաստանյան զինանոցում և ըստ էության հիմնավորապես չեն լուծում ռազմաքաղաքական անվտանգության միջավայրի հետ կապված այն խնդիրները, որոնք Հայաստանի առաջ ծառացել են ոչ միայն ներքին անարդյունավետ կառավարման, այլ նաև Ռուսաստանի գործողությունների, Հայաստանի հանդեպ և տարածաշրջանում իրականացվող քաղաքականության հետևանքով: Այսինքն, իրականում տեղի է ունենում ապրիլյան պատերազմից հետո հանրության արթնացած զգոնության բթացման մի գործընթաց, կամ դրա վտանգով հղի մի զարգացում, որը Հայաստանի Հանրապետությանը բացարձակապես պետք չէ, չի բխում Հայաստանի շահերից և անվտանգությունից, ինչպես չի կարող բխել որևէ իռացիոնալ մի բան:

Ըստ այդմ, կարիք կա հասարակական համարժեք վերաբերմունքի ձևավորման և այս տեսանկյունից, թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ Հայաստանի հանդեպ իբր դաշնակից Ռուսաստանի գործողություններին ուղղված հարցադրումների առումով հիմքերը ոչ միայն չեն վերանում ցուցադրվող սպառազինությամբ, այլ դրանց հանդեպ հասարակության ուշադրությունը երևի թե էլ ավելի կարիք ունի կենտրոնանալու, քանի որ ցուցադրվող սպառազինությունը կարծեք թե միտում կա վերածել հանրության համար «օփիումի»՝ տհաճ հարցադրումների և քննադատական հայացքի պահպանվող հիմքերը քողարկելու համար: Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի խնդիրները, անվտանգության մարտահրավերները, արդիական սպառազինության հանգամանքը, իհարկե ողջունելի է: Սակայն, միևնույն ժամանակ, դա Հայաստանի խնդիրների սկիզբը կամ վերջը չէ, և ուրեմն հասարակության ուշադրությունն այդ խնդիրներից չի կարող և չպետք է շեղվի, այդ թվում նաև Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունից, որտեղ ինքնիշխանության խնդիրը շարունակում է մնալ սպառնալիքների հիմնական թիրախ, ինչքան էլ որ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակի որոշակի փոփոխության արդյունքում Մոսկվան քիչ ավելի շռայլ դառնա Հայաստանի հանդեպ: Խնդիրն այն է, որ այդ շռայլությունը երբևէ չփոխհատուցվի Հայաստանի անվտանգության հաշվին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում