Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ մոտ 28.000 ուսուցիչ պաշտոնանկ են արվել՝ ահաբեկչության հետ կապերի կասկածանքով։
Բացի այդ, ավելի քան 9000 ուսուցիչ ժամանակավորապես պաշտոնանկ է արվել հետաքննության ժամանակ։ Թուրքիայի կրթության Գերագույն խորհուրդը արգելել է երկրից բուհի դասախոսների ու պրոֆեսորների դուրս գալը։
Համապատասխան զեկույցը հրապարակվել է ողջ Թուրքիայի համալսարաններում 1577 դեկանի պաշտոնանկության մասին հայտարարության հաջորդ օրը։











































