ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում և արտաքին առևտրում դրան հետևող հովանավորչական քաղաքականությունը, որը նա խոստացել է իրականացնել, երկրում կհանգեցնի ռեցեսիայի, մասնավոր հատվածում 4.8 միլիոն աշխատատեղերի կորստի և սպառողական ապրանքների անբավարարության, այդ թվում iPhone-ների: Այդպիսի եզրակացություն են կատարել Պետերսոնի համաշխարհայի էկոնոմիկայի ինստիտուտի վերլուծաբանները, հայտնում է gazeta.ru-ն:
Փորձագետները համարում են, որ Թրամփի քաղաքականությունը իրոք կործանարար ազդեցություն կունենա:
«Նրա մոտեցումը համաշխարհային տնտեսությանը՝ ներառյալ առևտրային պատերազմները և անմրցունակ ճյուղերի պաշտպանությունը, աղետ կլինի ամերիկացիների տնտեսական բարեկեցության և ազգային անվտանգության համար»,- նշել է ինստիտուտի ղեկավար Ադամ Պոզոնը:








































