Հունական TaNea թերթում հրապարակվել է Wikileaks-յան բացահայտումներից մեկը: Դրանում տեղ է գտել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի կողմից ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրությունը, որում ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականին իր հույն գործընկեր Դորա Բակոյանիսին առաջարկել է այցելել Կիպրոսի հունական ու թուրքական հատվածներ: Դա ի ցույց կդներ երկու երկրների աջակցությունը կիպրական խնդրի կարգավորմանը:
Սակայն Հունաստանի արտգործնախարարը չի արձագանքել Դավութօղլուի առաջարկին, ինչի համար վերջինս դժգոհել է Ջեյմս Ջեֆրիին. «Ես համակրում եմ Դորային, սակայն նրան բնորոշ չէ վճռականությունը»: