Everything Apple Pro YouTube ալիքի բլոգեր վերջերս թողարկված iPhone 7 սմարթֆոնի անջրաթափանցությունը համեմատել է դրա ուղիղ մրցակից Samsung Galaxy S7-ի հետ: Տեսանյութը երկու օրում մոտ 1,5 մլն դիտում է ունեցել:
Թեստի ընթացքում երկու գաջետները դրել են անցքով ալյումինե տարայի մեջ ջրի հասանելիության համար, հետո դիվայսները սուզել են 1, 9 և 10 մ խորության ջրի մեջ և թողել 5 րոպե:
1 մ խորության վրա երկու սմարթֆոնները հրաշալի արդյունքներ են ցույց տվել և ոչ մի վնասվածք չեն ստացել:
9 մ խորության վրա 5 րոպե մնալուց հետո Galaxy S7-ն ինքնուրույն վերբեռնվել է, իսկ iPhone 7-ը խնդիրներ է ունեցել Home կոճակի հետ:
10 մ խորության վրա 5 րոպե մնալուց հետո Samsung-ի ֆլագմանի դիսփլեյը հրաժարվել է միանալ, միացել է տեսախցիկի լույսը: iPhone 7-ը մոռացել է Home կոճակի հետ կապված խնդիրները և լիովին աշխատունակ է դարձել:









































