«Պատկերացրեք՝ ավագանու անդամներից երկուսին և քաղաքապետի թեկնածուին շարքից հանեին, պարզ է, որ կհաղթեին էլի: Մեր գլխավոր ուժը շարքից հանեցին, երեք օր է, մենք ո՛չ շտաբ ենք գնացել, ո՛չ տեղյակ էինք՝ ինչ է կատարվում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում վերընտրվեց Կարեն Գրիգորյանը:
Ծեծի ենթարկված Արթուր Թումանյանը դեոևս հիվանդանոցում է, չգիտի, թե երբ դուրս կգրվի: Մեզ հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 16-ի լույս գիշերը Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպից:
«Որբաթ օրը ինձ զանգահարեցին և ասացին, որ Կիրակոս Բաժակյանին ծեծում են գազալցակայանում: Ես էլ կանչեցի Ստյոպա Աբգարյանին, ասի՝ արի գնանք, տեսնենք էդ երեխեն ուր է, հարևանիս տղան է, ասի՝ ես ո՞նց եմ պատասխան տալու: Սաղ Էջմիածինը ման եկանք – ման եկանք, չգտանք, գնացինք գեներալի կալոնկի մոտով ուզում էին պտտվեինք, ինձ թվում է՝ իրենք էնտեղ էին, որովհետև կամերաներով տեսան, որ մեր մեքենան եկավ, էդ պահին, ուզում էինք թեքվել Էջմիածնի կողմ, Կարենն իր ջիպով ուժեղ հարվածեց մեր մեքենային… Իջան մեջից, Կարենն ու իր փոքր եղբայրը՝ Արմանը վազեցին, այդ ընթացքում զենքն ընկավ, մոտ 4-5մ գլորվեց ինձ մոտ, ես զենքը վերցրեցի, նստեցինք մեքենան ու փախուստի դիմեցինք: Այդ ընթացքում մի քանի անգամ մեքենաներով խփում էին՝ նիվայով, ջիպով, մերսեդեսով, երևի ուզում էին խփեին՝ շուռ գայինք կամ մեռնեինք: Այդ ընթացքում ես կրակել եմ օդ…»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































