Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դիրքերին: Այս մասին հայտնել է ռազմական աղբյուրը:
Հաղորդվում է, որ թուրքական ավիացիայի կրակի տակ են ընկել ԴԱԻՇ-ի երեք թիրախներ: Զինյալներն այդ դիրքերն օգտագործել են որպես ռազմական շտաբ, որում պահել են զինամթերք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում հասցրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է 5 զինյալների:







































