Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով ներկայումս աշխատում է BBC-ում, իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղի և «Ուոտֆորդ»-ից կրած պարտության մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3-րդ պարտությունը կրեց մեկ շաբաթվա ընթացքում: Վստահ չեմ, որ անգամ Վան Գալին կհաջողվեր նման ցուցանիշ գրանցել»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը:
Հավելենք, որ Լուի Վան Գալի օրոք «կարմիր սատանաներ»-ն անընդմեջ 4 պարտություն են կրել, բայց ոչ մեկ շաբաթվա ընթացքում:







































