Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մի ազգային հերոսը նախաձեռնեց ու բացեց մյուս ազգային հերոսի արձանը

Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:
Արարողությունը բացվեց Մայր Աթոռի միաբան Տ. Պարթև աբեղա Բարսեղյանի խոսքով, որի ավարտին տիար Նիկոլայ Ռիժկովը ու տիար Ֆրիդրիխ Սողոյանը հրավիրվեցին հանդիսավոր կերպով կատարելու Վազգեն Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արձանի բացումը: Այնուհետև Մայր Աթոռի միաբանության անունից տիար Ռիժկովին երախտագիտություն հայտնեց Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը` նաև անդրադառնալով երջանկահիշատակ Հայրապետի մեծ վաստակին և իրականացրած մարդասիրական ու խաղաղասիրական առաքելությանը ժողովուրդների կյանքում, ինչպես նաև կարևոր դերակատարությանը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Այս առիթով հայրապետական իր օրհնության խոսքն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙԽոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջև` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Ն. Ռիժկովին ու քանդակագործ Ֆ.Սողոյանին և աղոթք բարձրացնում առ Աստված, որ Տերը մեր ժողովրդի զավակաց հոգիներում աճեցնի հայոց երջանկահիշատակ Հայրապետի սերմանած հունդերը՚, – նշեց Նորին Սրբությունը:
Շնորհավորական և երախտագիտության խոսքեր ասացին նաև միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Վերջում արձանի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Նիկոլայ Ռիժկովը: Իր խոսքում նա անդրադարձավ 1988թ. երկրաշարժի աղետալի օրերին իր հանդիպումներին Վազգեն Ա Հայրապետի հետ, ով այդ ծանր շրջանում հավատ ու հույս էր ներշնչում աղետյալ ժողովրդին: Այդ նկատառումով արձանի տեղադրումը տիար Ռիժկովը նկատեց ոչ թե ընծա, այլ պարտականություն մեծանուն Հայրապետի հիշատակի առջև:
Արարողության ավարտին Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի անդամներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում