ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձանագրերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորում»,-ասվում է բանակցությունների արդյունքներով ՄԱԿ-ի կենտրոնակայանի մամլո ծառայության հաղորդագրությունում։










































