Գիտնականների երկար տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր գույնի միրգ և բանջարեղեն օգտագործելով` կարելի է խուսափել լուրջ հիվանդություններից:
Յուրաքանչյուր գույն ունի օգտակար նյութերի իր պաշարը: Լուրջ հիվանդություններից խուսափելու համար պետք է ամեն օր տարբեր գույնի հինգ միրգ կամ բանջարեղեն օգտագործել, հայտնում է neboley.com.ua-ն:
Կարմիր
Պղպեղը երեք անգամ ավելի շատ է պարունակում վիտամին C, քան նարինջը, բացի դրանից՝ ունի բետա-կարոտին և բիոֆլավանոիդներ, որոնք հակազդում են վնասակար նյութերին:
Ազնվամորին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու E, և շատ արդյունավետ է սակավարյունության դեմ:
Բազուկը խթանում է լյարդի աշխատանքը և մաքրում շլակներից: Բազուկի հյութը բուժում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը:
Բալը օգնում է պահպանելու թթվայնության ցածր մակարդակը և մաքրում է երիկամները, օգտակար է անեմիայի և արթրիտի դեպքում:
Լոլիկը ամրացնում է իմունիտետը, լավացնում շագանակագեղձի աշխատանքը:
Խաղողը և ելակը լավ միջոց են ուռուցքային հիվանդությունների դեմ:
Խնձորը մաքրում է անոթները:
Կարմիր լոբին նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և մարսողական համակարգը մաքրում է շլակներից:
Նարնջագույն
Նարինջը երիտասարդեցնում է մաշկը, պայքարում քաղցկեղային ուռուցքների դեմ, նորմալացնում է ճնշումը:
Գազարը օգտակար է սրտի և երիկամների համար, առողջացնում է մաշկը և լավացնում տեսողությունը:
Դեղին
Կիտրոնը հիանալի հակասեպտիկ և լավ միջոց է մրսածության դեմ: Ամրացնում է ստամոքսի պատերը և նպաստում մարսողությանը:
Բանանը առաջացնում է հաճույքի զգացողություն:
Եգիպտացորենը կանխարգելիչ միջոց է քաղցկեցի դեմ, կանխում է սրտանոթային հիվանդությունները և լավացնում տեսողությունը:
Կանաչ
Կաղամբը լավ է արգանդի քաղցկեղի ժամանակ: Թթու դրած վիճակում պահպանում է բոլոր օգտակար հատկությունները:
Սպանախը օգտակար է ատամների և լնդերի համար, օրգանիզմից դուրս է բերում շլակները:
Սիսեռը նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների, ինֆարկտի, հիպերտոնիայի ռիսկը և դանդաղեցնում ծերացումը:
Մանուշակագույն
Սմբուկը լավացնում է անոթների աշխատանքը և ուղեղում արյան շրջանառությունը:
Սև
Հավամրգին լավ է աղեստամոքսային համակարգի և տեսողության համար:
Սև հաղարջը օգտակար է աղեստամոքսային համակարգի, մրսածության, աթերոսկլերոզի, անեմիայի և լյարդի հիվանդությունների ժամանակ:










































