Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուոթֆորդ»-ի հետ խաղում բացասական ռեկորդի հեղինակ է դարձել:
Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայում 3-րդ անգամ 3 անընդմեջ պարտություն է կրել:
Հիշեցնենք, որ մինչ այսօր կայացած «Ուոթֆորդ»-ի հետ խաղում պարտությանը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում պարտվել էր «Մանչեսթեր Սիթի»-ին, իսկ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ «Ֆեյենորդ»-ին:








































