Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա Լիգայի շրջանակներում կայացած «Լեգանաս»-ի հետ խաղի արդյունքներից:
«Մենք ցույց տվեցինք, որ լավ մարզավիճակում ենք գտնվում: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, սակայն հանդիպման երկրորդ կեսում մեր հարձակվողները կարողացան արդյունավետ գրոհներ ձեռնարկել:
3 պաշտպանով խաղալը չխանգարեց մեզ: Ես ինձ լավ էի զգում այդ մարտավարությունում: Կարծում եմ՝ այն լիովին համապատասխանում է «Բարսելոնա»-ին», – ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ «Լեգանաս»-ի հետ խաղում «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խաղադաշտ էր դուրս բերել 3 պաշտպան, 4 կիսապաշտպան և 3 հարձակվող՝ շեղվելով ավանդական 4-3-3 մարտավարությունից:







































