«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանն իր կարծիքն է հայտնել ակումբակցի՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Թուրանը հայտարարել է, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և մարդկային գերազանց որակներ ունի:
«Կարծում եմ՝ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա խելացի է որպես խաղացող և որպես մարդ: Լիոնելը մեծագույն ֆուտբոլիստ է: Խաղադաշտում նա գերազանցում է բոլորին»,- Tuttomercatoweb-ը մեջբերում է Թուրանի խոսքերը:









































