Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովը աշխատանքները սկսել է ուշացումով․ այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքից:
Տեղ համայնքում նաև արձանագրվել է ընտրատեղամասի գույքի կահավորման խախտում:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը և Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը:







































