ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ամաչի իր այն խոսքերի համար, թե՝ ԱՄՆ-ը պաշտպանում է ԴԱԻՇ-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմը սկսում է եզրակացնել, որ Սպիտակ տան գործողությունները ուղղված են ԴԱԻՇ-ի պաշտպանությանը:
«Ռուսաստանի ներկայացուցիչը, ինչպես ինձ թվում է, ասել է, որ մենք կարող էինք մասնակից լինել ԴԱԻՇ-ին պաշտպանելու փորձերին: Իսկապե՞ս: Այդ խմբավորումը գլխատել է ամերիկացի քաղաքացիներին: Մենք գլխավորում ենք 67 երկրներից կազմված կոալիցիան, որպեսզի ոչնչացնենք այդ խմբավորումը»,- ասել է Փաուերը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է ամաչի ԴԱԻՇ-ին աջակցելու մասին իր այդ խոսքերի համար:










































