Ռուսաստանում կիրակի օրը սկսվել են Պետդումայի 7-րդ գումարման ընտրությունները՝ հայտնում է svoboda.org-ը:
Առաջինը բացվել են Կամչատկայի ընտրատեղամասերը: Ընտրությունները կավարտվեն, երբ Ռուսաստանի ամենաարևմտյան մասում՝ Կալինինգրադի մարզում, ավարտվեն քվեարկությունները:
Պետդումայի ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություններ, որոնք պայքարում են խորհրդարանում 450 տեղի համար: Ի տարբերություն վերջին երկու ընտրությունների՝ կուսակցական ցուցակներով կընտրվի պատգամավորների կեսը:
Վերջին շաբաթվա ընթացքում երկրում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կրեմլամետ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն օգտվում է պոտենցիալ ընտրողների շուրջ 50 տոկոսի աջակցությունից, ինչը բավարար է բացարձակ մեծամասնություն ստանալու համար:
Անցած ընտրություններին քվեարկության ընթացքում դիտորդները արձանագրել են կեղծիքներ, ինչը հանգեցրել էր բողոքների:










































