BBC-ի փոխանցմամբ` Բաքվի կենտրոնում տեղի է ունեցել ցույց մի քանի հարյուր ակտիվիստի մասնակցությամբ: Այն ուղղված է եղել սեպտեմբերի 26-ին անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների դեմ, ինչը մեծացնում է երկրի նախագահի լիազորությունները:
BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցը տեղեկացրել է, որ Բաքվի իշխանությունների կողմից թուլատրված ցույցի ավարտից հետո ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի նվազագույնը 10 մասնակցի:
Բաքվի ոստիկանության գլխավոր բաժանմունքը հայտնել է, որ ցույցին ներկա է եղել շուրջ 800 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալությունները սկսվել են կապված այն բանի հետ, որ ակտիվիստների մի մասը հրաժարվել է հեռանալ` համաձայնեցված երկու ժամ ցույցից հետո:









































