ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինքնաշեն սարքը պայթել է մարաթոնից առաջ, որի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկաթե խողովակից պատրաստված սարքը պայթել է աղբարկղի մեջ տեղական ժամանակով շուրջ 09:30-ին (Երևանի ժամանակով 16:30-ին): Բարեգործական վազքը, որին պետք է մասնակցեր շուրջ 5 հազար մարդ, պլանավորված էր սկսել առավոտյան ժամը 9-ին, սակայն հետաձգվել է գրանցումների հետ խնդիրների պատճառով: Պայթյունից հետո վազքը չեղարկվել է:
Նյու Ջերսիի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: Հաղորդվում է, որ վազքուղու մոտ գտնվել է ևս մեկ կասկածելի փաթեթ:






































