«Մերանտի» հզոր թայֆունի զոհերի թիվը Արևելյան Չինաստանում հասել է 28-ի, անհետ կորած են համարվում 15 մարդ: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Ֆուցզյան նահանգում տարերքի զոհ են դարձել 18 մարդ, ևս 10-ը զոհվել են Չժեցզյանում:
Գործակալության տվյալներով՝ ուղիղ տնտեսական վնասը Ֆուցզյան նահանգում հասել է 2․6 միլիարդ դոլարի:
Չժեցզյան նահանգում թայֆունը ավերել է ավելի քան 900 տուն, աղետի գոտում են հայտնվել 1․5 միլիոն բնակիչ:








































