ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընտրություններում հաղթանակի դեպքում դադարեցնել Կուբայի հետ հարաբերությունների բարելավման բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Հաջորդ նախագահը կարող է սառեցնել դրանք, և ես դա կանեմ, եթե միայն Կաստրոյի ռեժիմը չկատարի մեր պայմանները»,- հայտարարել է հանրապետականը Մայամիում։
Ինչպես նշում է գործակալությունը՝ Թրամփը պահանջում է երկրում վերադարձնել դավանանքի ազատությունն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։









































