Կորեական Samsung ընկերությունը ԱՄՆ-ում Galaxy Note 7 սմարթֆոնները փոխարինում է նոր սարքերով կամ գնորդներին վերադարձնում է գումարը: Շուկայի տվյալներով ետ է կանչվել այդ մոդելի շուրջ 1 միլիոն սմարթֆոն, հայտնում է gogetnews.info-ն:
Ամերիկացի գնորդները կարող են իրենց Galaxy Note 7-ը փոխարինել Galaxy S7 կամ Galaxy S7 Edge սմարթֆոնով, ընդ որում՝ ընկերությունը վճարում է գնի տարբերությունը: Հակառակ դեպքում ցանկացած գնորդ կարող է ամբողջությամբ ետ ստանալ իր վճարած գումարը: Այդ առաջարկը գործում է մինչև սեպտեմբերի 19-ը:










































