Sunday, 07 06 2026
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին

Կոնգրեսականները մտադիր են պատժամիջոցներ նախաձեռնել Ադրբեջանում մարդու իրավունքները խախտողների դեմ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում լայն քննարկումներ են տեղի ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շուրջ։

«Ադրբեջան. արդյոք նշանակություն ունե՞ն մարդու իրավունքները» լսումները կազմակերպվել են Կոնգրեսի այն հանձնաժողովի կողմից, որը հետևում է համայն աշխարհում մարդու իրավունքների նորմերին։

Երկկուսակցական հանձնաժողովի համանախագահ Թոմ Լանթոսը հույս է հայտնել, որ ԱՄՆ հաջորդ վարչակարգը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի Ադրբեջանի հանդեպ, ուր մշտապես վատթարանում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակը։

Կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը, ով «Մագնիտսկու գլոբալ ցուցակի» ու «Ժողովրդավարությունն Ադրբեջանում» ակտերի համահեղինակ է, խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում առանցքային հանրաքվեից առաջ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ վերջին բռնությունների համար։

Ընդգծվել է, որ այդ հանրաքվեն միտված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունն ամրապնդելուն։ Մաքգովերնը հույս է հայտնել, որ Մագնիտսկու գլոբալ ցուցակի մասին օրենքը իր ուղին Կոնգրեսով կանցնի մինչև տարեվերջ.

«Սակայն եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստվում ենք դիմել վարչակարգին, որպեսզի նա լինի ավելի վճռական և անի այն, ինչի իրավունքն արդեն ունի՝ պատժամիջոցներ սահմանի այն անձանց դեմ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի համար»։

Լսումներին մասնակցել են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի որդին՝ Թյուրքել Քերիմլին, հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է թարմացնել իր հոր անձնագիրը և վերջին տասնամյակում նա ապրում է երկրից դուրս չգալու արգելքի տակ։

Թյուրքել Քերիմլին հայտարարել է, որ Ադրբեջանում գոյություն ունի ավելի քան 100 քաղբանտարկյալ, իսկ քաղաքական շատ այլ կուսակցությունների անդամներ հետապնդվում են։

Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում կա 138 քաղբանտարկյալ, և որ Ադրբեջանը բառի բուն իմաստով վերածվել է բանտի։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հանձնաժողովին հայտնել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի «խաղաղ դիվանագիտությունից», քանի որ դա չի աշխատում և ավելի ակտիվ դիմակայի Ալիևի կառավարությանը. «Խաղաղ դիվանագիտությունը քաղբանտարկյալներին վերածել է սակարկության օբյեկտի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում