Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ նախկինում Թուրինում վարավճարով հանդես եկող Ալվարո Մորատան կարող է ապագայում պայմանագիր կնքել «Յուվենտուս»-ի հետ:
«Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Մենք գիտեինք, որ կարող ենք կորցնել Մորատային, և դա ցավալի էր մեզ համար, սակայն կարծում ենք, որ նա ապագայում կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
«Յուվենտուս»-ն այժմ իր առջև նպատակ է դրել հաղթանակ տոնել Չեմպիոնների լիգայում: Վերջին տարիների ընթացքում այդ մրցաշարում մենք դիտորդից վերածվել ենք ֆավորիտի», – ասել է Մարոտան:











































