ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է ԱՄՆ-ում, հետևաբար ունի ամերիկյան քաղաքացիություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Կարողանալով ստանալ նախագահ Օբամայի ծննդյան վկայականը, երբ ուրիշները չեն կարողացել, պարոն Թրամփը հավատացել է, որ նախագահ Օբաման ծնվել է ԱՄՆ-ում»,- հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը:
Washington Post-ի տեղեկությամբ՝ 2008թ. նախընտրական արշավի ընթացքում Օբամայի ծննդավայրի հարցը բարձրացրել է նախագահի այն ժամանակվա թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Սակայն ինչպես հայտարարել է Միլլերը՝ «ինչպես միշտ, Հիլարի Քլինթոնը թույլ է գտնվել՝ պատասխան ստանալու համար»:











































