Հրադադարի ժամանակ արմատական խմբավորումները Համա շրջանի հյուսիսում հարձակում են գործել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին, հայտնում է սիրիական ազգային Sana գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրին:
«Աթշանի և Իմ-Քարյաթեյնի կողմից զինված խմբավորումները հարձակում են գործել Մաանում բանակի դիրքերին: Ոչնչացվել է ութ միավոր տեխնիկա, զոհվել է 50 զինյալ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Չնայած հրադադարին, Սիրիայում առաջանում են լարվածության օջախներ: Վերջին օրվա ընթացքում կառավարական զորքերի, աշխարհազորայինների և խաղաղ բնակիչների դիրքերին գնդակոծման 45 դեպք է գրանցվել:










































