Monday, 22 06 2026
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վարչական ձերբակալման և բերման ենթարկելու խնդիրներով

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը: Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիսի ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք հիմնականում վերաբերել են անձին ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելուն, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք չթույլատրելուն և այլն:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի` Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում նշվել է վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ինստիտուտները համապարփակ կարգավորելու և անձի իրավունքների նվազագույն ծավալն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ դիմումի` ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրման սկզբնական պահ պետք է համարել անձին փաստացի արգելանքի վերցնելը` անկախ նրա նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի տեսակի անվանումից կամ անձի կարգավիճակից: Ըստ այդմ, անձի համար պետք է առաջանան հետևյալ իրավունքները`

1. անհապաղ տեղեկացվել ազատությունից զրկվելու պատճառների մասին.

2. իրեն ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին.

3. փաստաբանի իրավունքը.

4. բժշկական զննության ենթարկվելու իրավունքը, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից.

5. իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքը, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Իրավախախտում կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում վերը նշված իրավունքներից բացի պետք է ապահովվի նաև լռություն պահպանելու անձի իրավունքը:

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացվել են նաև ազատությունից զրկման փաստի առիթով արձանագրություն կազմելու, ազատությունից զրկված անձին այն հանձնելու, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների հետ կապված խնդիրները:

Պրակտիկան վկայում է, որ տարածում ունեն դեպքեր, երբ քաղաքացին բողոքում նշում է, օրինակ, բռնության գործադրման մասին, սակայն Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունը չի պարունակում նշում այդ մասին, որի հիմքում ընկած է հենց օրենսդրական թերի կարգավորվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում