ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հնարավորություն է ստացել այցելել աֆրոամերիկացիների պատմության և մշակույթի դեռ չբացված թանգարանը: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Օբամային, նրա կնոջն ու աղջիկներին մասնավոր էքսկուրսիայի շրջանակներում ուղեկցել են թանգարանի սրահներով:
Մոտ 3 000 ցուցանմուշ պարունակող թանգարանը կբացվի սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնի Ազգային ծառուղում ֆուտուրիստական շենքում՝ Սպիտակ տնից երկու քայլ հեռու: Թանգարանում 12 տարբեր ցուցադրություն կաշխատի:







































