«Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆյա Վերգարան 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Forbes ամսագրի վարկածով՝ ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանուհի։ 12 ամսում նրա եկամուտները կազմել են 43 մլն դոլար։


Երկրորդ տեղում Քեյլի Կուոկոն է «Մեծ պայթյունի տեսությունից»։ Հաշվետու ժամանակահատվածում նա աշխատել է 24.5 մլն դոլար։

Երրորդ հորիզոնականում Մինդի Քալինգն է (15 մլն դոլար)։









































