Չինաստանի Ֆուչժոու քաղաքի բնակիչներին ահաբեկել է օդով լցված հսկա գունդը, որը նման է Լուսնի։ Տոնական ատրիբուտը «Մերանտի» թայֆունի պատճառով պոկվել է ու սկսել «ճանապարհորդել» ողջ քաղաքով մեկ։
Այն անցել է մեքենաների ու տների վրայով։ Քաղաքի իշխանությունները ջանքեր են ձեռնարկում՝ տոնական ատրիբուտը բռնելու համար։







































