Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է Մյանմարի վրայից հանել պատժամիջոցները։ Օբաման այդ հայտարարությունն արել է Մյանմարի արտգործնախարար ու պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի հետ բանակցությունների արդյունքներով։
ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ պատժամիջոցների վերացման դեպքում ֆինանսների նախարարության «սև ցուցակներից» կբացառվեն 111 ֆիզիկական անձինք ու ընկերություններ, ինչպես նաև հնարավորություն կբացվի Մյանմարի հետ առևտուր իրականացնելու համար։
Օբամայի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ Մյանմարը առևտրային արտոնություններ կստանա։










































