Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին ԱՄՆ է արտահանել 41.71 միլիոն դոլարի ապրանքներ: Այդ մասին նշված է ԱՄՆ Պետական վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Միևնույն ժամանակ 2015 թվականի առաջին կեսին Իրանից ԱՄՆ արտահանման ծավալը կազմել է 0 դոլար: Ընթացիկ տարվա առաջին կեսին ԱՄՆ-ից Իրան ներկրման ծավալն իր հերթին կազմել է 25.9 միլիոն դոլար:
Իրանն ու «Վեցյակը» միջուկային համաձայնագիրը ստորագրել են 2015 թվականի հուլիսին:








































