Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ֆիննական Nokia հաղորդակցային ընկերությունը պայմագիր են ստորագրել տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին:
Իրանի Shatel խոշորագույն ինտերնետային պրովայդերի ու Nokia-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է Հելսինկիում՝ Իրանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի ֆիննական այցի ժամանակ:
Գործարքի պայմաններով ֆիննական ընկերությունը Իրանին կօգնի Long-Term Evolution Time-Division Duplex (LTE-TDD) ծառայություններ մատուցելու հարցում, որոնք համապատասխանում են 4G ստանդարտին:










































