Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Քլինթոնի շտաբին:
Նախագահի թեկնածուն նաև մտադիր է հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և «այլ առաջնորդների» հետ:
Երեքշաբթի ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում բացվել է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը:










































