«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։ The Sun-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանին դուր չի գալիս այն, որ նա խաղադաշտում հստակ տեղ չունի։
«Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից (1:2) հետո կիսապաշտպանը հիասթափված է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից։ Նշված խաղը Մխիթարյանի համար առաջինն էր մեկնարկային կազմում։
Մխիթարյանի դժգոհության հիմնական պատճառը 3 հարձակվողներով մարտավարությունն է, որը նախընտրում է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած բուժզննման արդյունքում Մխիթարյանի մոտ նկատվել է վնասվածքի սրացում, և նա շարքից դուրս է մնացել ևս 10 օրով։









































