Аsbarez -ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը, որը ներկայումս զբաղեցնում է ՆԱՏՕ-ում (Բրյուսելում) ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում Հեֆերնը աշխատել է նաև Մալայզիայում, Կոտ դ’Իվուարում ու Չինաստանում (Գուանչժոու):
Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Հեֆերնը սկզբունքային դիրքորոշում կցուցաբերի Հայոց ցեղասպանության հարցում և կամրապնդի հայ-ամերիկյան հարաբերությունները: Հենց դրանք են ամերիկահայ համայնքին հուզող գլխավոր հարցերը»:
Այժմ եթե Սենատը հաստատի Հեֆերնի թեկնածությունը, ապա նա Հայասատանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որի առաքելությունը Հայաստանում ավարտվելու է այս տարվա հունիսին: Արդեն հայտնի է, որ Յովանովիչը զբաղեցնելու է Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնը` փոխարինելով Թինա Քեյդենաուին: