Թբիլիսում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանը նվաճել է բրոնզե մեդալ:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային 2 գոտեմարտերում հաղթել է ադրբեջանցի Ջավիդ Միրալաևին ու ուկրաինացի Վասիլ Պանասյուկին, իսկ քառորդ եզրափակիչում պարտվել է իրանցի Յուսեֆ Ֆաթհին էր: Այդպիսով, Պողոսյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Հրաչյան հաղթել է պորտուգալացի Դանիել Դե Մորաիս Կաին, իսկ երրորդ տեղի համար պայքարում՝ ճապոնացի Ռիոմա Անրակուից՝ նվաճելով բրոնզե մեդալ:






































