ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երեքշաբթի ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում հաջակցություն նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի, համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի վարկանիշերը։
Այդպես է Օբաման պատասխանել հանրապետական Դոնալդ Թրամփի քննադատությանը, որը Russia Today-ի հետ հարցազրույցում ԱՄՆ գործող նախագահին անվանել էր թույլ առաջնորդ՝ հակադրելով նրան Պուտինի հետ, որի վարկանիշը 92 տոկոս է։
«Նա ասում է՝ նայեք, նա (Պուտինը) 92 տոկոս աջակցություն ունի։ Սադամ Հուսեյնն էլ 90 տոկոս աջակցություն ուներ»,- ասել է Օբաման։
«Ինչ-որ բան այն չէ Հանրապետական կուսակցությունում։ Այժմ նրանց թեկնածուն աջակցում է այդ տղային՝ ասելով, որ նա ուժեղ առաջնորդ է, քանի որ ներխուժում է փոքր երկրներ, նստեցնում իր հակառակորդներին, վերահսկում մամուլը, ուղարկում իր տնտեսությունը տևական ռեցեսիա»,- հայտարարել է Օբաման։










































