Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, նշել էր, որ կարգավորումը հնարավոր է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:
«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» կարգախոսը, ըստ Հայկ Մարտիրոսյանի, կիառելի չէ, եթե նկատի ունենքան հայկական կողմի շահերը: «Բոլորովին վերջերս երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցից մենք տեղեկացանք, որ քիուեսթյան բանակցություններում գրչի թեթև հարվածով նա պատրաստ է եղել հանձնել տարածքներ դարձյալ ինչ-որ բանի դիմաց, և վերջին վայրկյանին ադրբեջանցիները հրաժարվել են: Դա նշանակում է, որ ցավոք սրտի տեխնիկապես հնարավոր է կիրառել այդ կարգախոսը: Իրականում այն իրականացնելը հայ հասարակությունը չի հանդուրժի: Իհարկե փորձ կարվի հիմարացնել հասարակությանը՝ քարոզչական արշավ կվարվի»: Քաղաքագետի խոսքով՝ հողերի, որևէ տարածքի հանձնումը ամեն պարագայում պետական դավաճանություն է:
Հայկ Ա. Մարտիրոսյան դիտարկմամբ՝ այս բանակցությունների օրակարգում Հայաստանը հույսը դրել է բլեֆի վրա. «Հայաստանը հույս ունի, որ բոլորին կհիմարացնի, որ Ադրբեջանը վերջին պահին կհրաժարվի… Սակայն պետք է փոխել բանակցային փաթեթի բովանդակությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































