Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 16-ին կվերսկսի նախընտրական միջոցառումներին մասնակցությունը, հայտնում է NBC New York-ը:
Քլինթոնը պլանավորում է ներկա գտնվել Վաշինգտոնում անցկացվող աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառմանը:
Հաղորդվում է, որ Քլինթոնի պլանները կարող են փոխվել, եթե նա իրեն վատ զգա:





































