Որդու առևանգումից հետո համակարգիչների համար հակավիրուսային ծրագրեր արտադրող Եվգենի Կասպերսկին կարծում է, որ սոցիալական ցանցերը պետք է խուսափեն անչափահասների կողմից անձնական տվյալների հրապարակումը: Հանցանք կատարածներն իրենց ընտանիքի մասին ողջ տեղեկությունը ստացել են Կասպերսկու որդու կողմից սոցիալական ցանցերում կատարված հրապարակումներից:
Livejournal-ում Կասպերսկի ավագը գրել է, որ «սոցիալական ցանցերը նախևառաջ պետք է մշակեն երեխաների կողմից անձնական տեղեկությունների հրապարակումն արգելող գործիք»: Նա նաև առաջարկել է դիդակտիկ նյութեր տեղադրել երեխաների և ծնողների համար, որոնք թույլ կտան պատկերացնել բոլոր վտանգները: