Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

«Բառաչել» արտահայտությունն արած լրագրողի ռեպորտաժը լրագրողական ցածր պրոֆեսիոնալիզմի արդյունք է. Հրայր Թամրազյան

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ «Ռոսիա-1»-ով «Վեստի նեդելիի» հատուկ թղթակից Օլգա Սկաբաևան խիստ ցածր պրոֆեսիոնալիզմի ռեպորտաժ էր պատրաստել` ինքնուրույն դատավճիռ հրապարակել, ապա իրեն իրավունք վերապահել խոսել ածականներով և վիրավորական արտահայտություններով:

Այս կապակցությամբ մեկնաբանություններ են հնչում, թե անհրաժեշտ է Հայաստանում դադարեցնել այդօրինակ ալիքների հեռարձակումը, որպեսզի ռուսական հիստերիան իր պրոպագանդան չանի այստեղ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանն, անդրադառնալով ռուս լրագրողուհու ռեպորտաժին և պատասխանելով մեր այն հարցին, թե նման բան հնարավո՞ր է հեռարձակվեր Արևմուտքում, օրինակ՝ ամերիկյան որևէ լրատվամիջոցում, ասաց. «Ածականներով ռեպորտաժ Արևմուտքում հնարավոր չէ հեռարձակվեր, որովհետև անմիջապես կարող է տուժող կողմը` տվյալ դեպքում Հրաչյան, դատարանում գործ հարուցեր այն լրատվամիջոցի նկատմամբ, որը վիրավորել կամ ինչ-որ կերպ նվաստացրել է իր արժանապատվությունը: Ուղղակի այնտեղ խտրականությունը` էթնիկական, ռասայական հողի վրա շատ լուրջ պատժվող հանցանք է, և հատկապես այդ հարցերում ամերիկյան օրենքը խիստ պատժում է»:

Հրայր Թամրազյանի կարծիքով՝ կարող է ոչ թե լրագրողի այլ լրատվամիջոցի դեմ դատական գործ հարուցվել, հետևաբար նրանք թույլ չեն տա, որպեսզի նմանատիպ ռեպորտաժ եթեր հեռարձակվի կամ հրապարկվի. «Տվյալ դեպքում թերթի կամ լրատվամիջոցի (ոչ լրագրողի) դեմ կարող են գործողություններ ուղղվել և միլիոննեի փոխհատուցում պահանջել, այնպես որ ես չեմ հավատում, որ նման բան կարող է այնտեղ լինել»:

Մեր այն հարցին, թե ճի՞շտ կլինի, որ Հայաստանում դադարեցվի այդ հեռուստաալիքի հեռարձակումը, Հ. Թամրազյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ սխալ է, նման բաներ անել չի կարելի, որևէ լրատվամիջոցի փակվելը լավ չէ ազատ մամուլի համար: Ես, որպես լրատվամիջոցի ղեկավար, համաձայն չէի լինի այդ որոշման հետ, որովհետև եթե լրատվամիջոցը սխալ է արել, երբ նման բան է հաղորդել, ապա կարելի է բողոք ուղարկել, և ընդհանրապես` պարզապես կարելի է չնայել»:

Մեր զրուցակցի կարծիքով` դա ցածր լրագրողական պրոֆեսիոնալիզմի կամ պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունք է, որը ըստ նրա` հետխորհրդային շրջանի երկրներին բնորոշ թերություն է. «Հետխորհրդային երկրների հանրապետություններում ածականներով հարուստ ռեպորտաժների կառուցումն, անհարկի պատրեոտիզմը, որը հասնում է շովինիզմի, շատ տարածված է։ Դա հատկապես նկատելի է Ռուսաստանում և հատկապես այն լրատվամիջոցների մոտ, որոնք մոտ են իշխանությանը կամ, կարող ենք ասել, պետության կամ խոշոր կորպորացիաների կողմից հովանավորվող են. առհասարակ` ռուսական մամուլն ունի բոլոր այն արատները, որոնք բնորոշ են հետխորհրդային շրջանի մամուլին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում