Business Грузия-ի փոխանցմամբ, գրանցում չունեցող կազմակերպությունները շարունակում են, առանց որևէ համաձայնագրերի ու երաշխիքների առկայության, Վրաստանի քաղաքացիներին փոխադրել Ստամբուլ՝ աշխատելու։
Թուրքիայում հատկապես պահանջարկված են 20-55 տարեկան վրացի կանայք։ Նրանցից վերցնում են 130 դոլար և խլում անձնագիրը, ապա ավտոբուսներով Թուրքիա փոխադրում։
Այդ անգործ կանանց աշխատանքային որևէ երաշխիք չի տրվում։ Բացի այդ, Թուրքիայից վերադարձած բազմաթիվ խաբված կանայք չեն դիմում համապատասխան գերատեսչություններին՝ իրենց շահագործելու հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ վրացի տղամարդիկ Թուրքիայում նույնպիսի խնդիրների են բախվում, սակայն՝ արդեն շինարարական ոլորտում։