Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գևորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի